Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան եթերում ասաց՝ լրագրողներից մեկն այսօր իրեն հարց է տվել, թե ինչպե՞ս են արցախցիները վերաբերվում նրան, որ Արցախի հոգևոր թեմի առաջնորդը ներառված լինելով 10 տիրադավ հոգևորականների շարքում, կաթողիկոսից պահանջում է հեռանալ Մայր Աթոռից։
«Ես անկեղծ չգիտեի, թե ինչ պատասխանել այդ հարցին, ասացի, որ ժամերգությանն այսօր արցախցիների թվաքանակով պարզ կլինի, թե որքանով են աջակցում Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Կուզեի նաև արցախցիներից լսել, թե ինչպես են վերաբերվում այն անձին, ով պահանջում է Վեհափառի հրաժարանը, որը արցախցիների հարցը միշտ պահել է ուշադրության կենտրոնում, միջազգային հարթակներում ամենաշատն է բարձրացրել Արցախի հարցը։ Ես ժամը 16։00-ին լինելու եմ Մայր Աթոռում և կուզեի տեսնել արցախցիների կարծիքն այս ամենի վերաբերյալ»,-ասաց Ռոման Երիցյանը։










