Վաղը՝ ժամը 15։30֊ին, լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ Սուրբ Էջմիածնում կայանալիք միասնական ժամերգությանը մասնակցելու մասին հայտնել է նաև քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ գրելով․ «Վաղը՝ ժ. 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու միասնական ժամերգություն»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները Կաթողիկոսին «հանգստի կոչելու» պահանջով վաղը՝ ժամը 17:00-ին, հավաք են կազմակերպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Միևնույն ժամանակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, վաղը՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա միասնական ժամերգություն ու աղոթք՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և Սուրբ Եկեղեցու անսասանության համար:










