Խնդրում եմ իմ դիմումը Մեհրիբան Ալիևային չընկալել որպես քաղաքականություն ու չընդունել զայրույթով. Լինդա Էուլջեքջյան


Խնդրում եմ իմ դիմումը Մեհրիբան Ալիևային չընկալել որպես քաղաքականություն ու չընդունել զայրույթով. Լինդա Էուլջեքջյան
Դեկտեմբեր 17 20:02 2025

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը՝անդրադառնալով իր՝ Մեհրիբան Ալիևային գրված դիմումի շուրջ քննադատություններին, գրում է․

«Խնդրում եմ՝ իմ դիմումը փոխնախագահ Ալիևային չընկալել որպես քաղաքականություն ու չընդունել զայրույթով, այլ ընկալել սրտացավությամբ ու կարեկցանքով։ Իմ ամուսինն այլևս չի կարող քայլել, և նրա երկարատև տառապանքը դարձել է անտանելի՝ ոչ միայն իր համար, այլև մեզ համար, ովքեր նրան սիրում են։ Մեր ընտանիքը խիստ կարիքի մեջ է նրա ներկայության, ուժի և արժանապատվության՝ որպես ամուսին և հայր։ 

Այս ներողամտության խնդրանքը գալիս է մարդկայնությունից և անհրաժեշտությունից։

Ես խնդրում եմ այն մարդկանց, ովքեր կարդում են սա, նայել այս խնդրանքին ի կարեկցանքով, հասկանալով, որ նման պահերին ողորմածությունը կարող է բուժել վերքերը, այլ ոչ թե խորացնել դրանք»,- իր սոցիալական էջում գրել է գրել է Էուլջեքջյանը։