Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, որոշեց ևս երեք ամսով երկարացնել Ղուկասյանի կալանավորման ժամկետը։
Քրեական վարույթը վերաբերում է ենթադրյալ կաշառքին։