Անկեղծորեն` մեկ-մեկ մոռանում եմ, որ ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան կա. Մելիքյան


Անկեղծորեն` մեկ-մեկ մոռանում եմ, որ ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան կա. Մելիքյան
Դեկտեմբեր 17 18:02 2025

 Անկեղծորեն՝ մեկ-մեկ մոռանում եմ, որ ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան կա, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՄԻՊ գործունեությանը, ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 «ՀՀ-ում խոսել ՄԻՊ արդյունավետ գործունեության մասին, դա ուղղակի նշանակում է չպատկերացնել,թե  ինչով է ՀՀ-ում զբաղվում ՄԻՊ-ը։ Կարող է՝ արդյունավետ է զբաղվում, բայց միայն անշառ գործերով և ռեժիմի ներկյացուցիչներին պաշտպանելու, փաստաբաններին քննադատելու հարցում։ Այդտեղ այո, նա հայտարարություններ է արել։  Հանուն արդարության ասեմ, որ մեկ-մեկ զարմացրել է»։

 Մելիքյանը նշեց, որ Նարեկ Սամսոնյանի և Սազգեն Սազաթելյանի գործով ՄԻՊ-ից արձագանք չի եղել։