Շարունակվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը։
Այսօրվա նիստում Ղուկասյանը հայտարարեց՝ ընդդիմադիր համայնքապետերին դատում են միայն նրա համար, որ ձայն չհանեն, որ իշխանություններն ինչ ուզեն՝ անեն Հայաստանում։
«Այն քաղաքապետերը, որոնք ընտրվում են ժողովրդի կողմից, նրանք այսօր բանտարկվում են ու դատապարտվում»,- ասաց նա։
Ղուկասյանը պնդեց՝ երբևէ որևէ մեկի հետ կաշառքի մասին պայմանավորվածություն ձեռք չի բերել։
«Գասպարյան Հենրիկը, որ հետս 10 տարի աշխատել է, մի օր մի հատ «Կոկա-կոլա» չի բերել ու իր կողմից հյուրասիրել։ Որ եկա քաղաքապետ՝ առաջինն ասել եմ ՝ Գասպարյան Հենրիկին եմ ազատելու»,- ասաց Ղուկասյանը։
«Այսպես հեշտ ու հանգիստ աշխատավարձ ստանաք, ձեր երեխեքին պահեք, մեզ էլ կործանեք. Աստծո դատաստանը կթափի ձեր գլխին, այդքան բան»,- հավելեց Գյումրու կալանավորված քաղաքապետը։










