Մեր դաստիարակությունը հանկարծ չխառնեք, նախընտրական պրոցես է սկսվելու՝ հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը սպառնաց ընդդիմադիրներին (Տեսանյութ)


Մեր դաստիարակությունը հանկարծ չխառնեք, նախընտրական պրոցես է սկսվելու՝ հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը սպառնաց ընդդիմադիրներին (Տեսանյութ)
Դեկտեմբեր 17 16:46 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր սպառնաց՝ չնայած նրան, որ ՔՊ-ում ընդունել են էթիկայի կանոնագիրք, ընդդիմադիրները հանկարծ թող չսխալվեն։

«Բոլորդ ձեր պատասխանն օրենքի սահմանում ստանալու եք, մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Սիմոնյանը զգուշացրեց՝ նախընտրական պրոցես է սկսվելու, «հանկարծ չսխալվեք»։