Ներդրում՝ մանկապարտեզների կառուցման համար. մեր ոճը սա է. «Սամվել Կարապետյան» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել (տեսանյութ)


Ներդրում՝ մանկապարտեզների կառուցման համար. մեր ոճը սա է. «Սամվել Կարապետյան» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել (տեսանյութ)
Դեկտեմբեր 17 15:58 2025

5 միլիոն դոլարի ներդրում՝ Հանրապետության հինգ քաղաքում մանկապարտեզի կառուցման համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հերթական ազգանպաստ ծրագրով էր Տաշիր քաղաքում, դեռ 2017 թվականին բացվել է վաստակաշատ մանկավարժ Ամալյա Կարապետյանի անունը կրող մանկապարտեզը: Այս մասին տեսանյութ է հրապարակվել ազգային բարերար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում, այն վերնագրված է՝  

«Կարապետյանական ոճը սա է:

Մաս 2. Ներդրում մանկապարտեզի կառուցման համար` հանուն մեր երեխաների ապագայի: Սամվել Կարապետյանը մտածում է քո մասին»:

 

Տեսանյութում նշվում է, որ նախքան նախադպրոցական կրթօջախ դառնալը մանկապարտեզը վթարայինության ամենաբարձր աստիճանն ուներ, սակայն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և Սամվել Կարապետյանի տրամադրած միջոցներով այն կառուցվեց և կրթության հնարավորություն տվեց երեխաներին:

«Պետք է մեր պարտքը համարենք և այս ուղղությամբ տանենք անհրաժեշտ աշխատանքներ: Մեկ բառով սա կրթական համակարգի շղթայի առաջին օղակն է։ Այստեղի արդյունքները վաղը մյուս օրն ենք զգալու, բայց պետք է հիմքերը ճիշտ դրվի երեխայի հոգեբանության մեջ»,-ասել էր Կարեն Կարապետյանը։