Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է


Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է
Դեկտեմբեր 16 20:28 2025

Բաքվում ավարտվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ «դատական քննությունը», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօրվա «դատական նիստի» ընթացքում կողմերը հայտարարեցին, որ չեն առարկում «դատաքննությունն» ավարտելու և բանավեճեր սկսելու դեմ: Բացի այդ, Վարդանյանին նշանակված փաստաբանը երկու միջնորդություն է ներկայացրել, որոնք դատարանը չի բավարարել։ Հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: