Որևէ կենտրոնի Հայաստանի ներքին գործերին միջամտությունը մեզ համար անընդունելի է․ Իշխան Սաղաթելյան


Որևէ կենտրոնի Հայաստանի ներքին գործերին միջամտությունը մեզ համար անընդունելի է․ Իշխան Սաղաթելյան
Դեկտեմբեր 16 19:43 2025

Որևէ կենտրոնի` Հայաստանի ներքին գործերին միջամտությունը մեզ համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

 

«Երեկ Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ԵՄ-ին՝ խնդրելով աջակցություն ընտրությունների ժամանակ Մոլդովայի օրինակով կամ փորձով։ Ելնելով այս հանգամանքից, պետք է արձանագրենք 3 փաստ, առաջինը է՝ սա ուղիղ միջամտություն է արտաքին ուժերի կողմից Հայաստանի ներքին գործերին։ 2-րդ՝ օրվա վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս չունի ժողովրդի կողմից աջակցություն, և նույնիսկ պետական վարչական ուժային ռեսուրսները բավարար չեն իրենց վերարտադրությունն ապահովելու համար։ Երրորդ՝ ելնելով այս իրավիճակից, իրենք արտաքին ուժերի միջամտությամբ, հենց Մոլդովայի օրինակով, պատրաստվում են առաջիկայում առաջիկա ընտրություններին չեզոքացնել ընդդիմադիր ուժերի մասնակցությունը։ Սա է իրական է պատկերը է Նիկոլ Փաշինյանի իշխանության, ժողովրդավարության, անկախության և ինքնիշխանության մասին։ Ամենևին չզարմանաք, եթե առաջիկայում Ալիևը և Էրդողանը հայտարարեն, որ տարածաշրջանում կայունության և խաղաղություն հաստատելու համար Նիկոլ Փաշինյանը դիմել է իրենց՝ ակնկալելով նրանց օգնությունն ու աջակցությունը՝ Հայաստանում Փաշինյանի վերարտադրությունը ապահովելու համար։ Իրականում Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը պետք է որոշի հայ մարդը, և որևէ արտաքին միջամտություն, որևէ արտաքին կենտրոնից մեզ համար անընդունելի է և թույլ չենք տալու»,- ասել է նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։