Մեծ հպարտությամբ եմ նշում, որ մեր մարզիկները փայլուն հաղթանակներով են հանդես եկել և բարձրացրել մեր երկրի դրոշը նաև Հայաստանի սահմաններից դուրս․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ)


Մեծ հպարտությամբ եմ նշում, որ մեր մարզիկները փայլուն հաղթանակներով են հանդես եկել և բարձրացրել մեր երկրի դրոշը նաև Հայաստանի սահմաններից դուրս․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ)
Դեկտեմբեր 13 22:14 2025

Ես խոստացել էի, որ տարեվերջին կպարգեւատրվեն ոչ օլիմպիական մարզաձեւերի այն մարզիկներն ու մարցիչները, ովքեր մեդալներ կնվաճեն տարվա ընթացքում։ Այս մասին գրել է Հովհաննես Ծառուկյանը։

 

«Մեծ հպարտությամբ եմ նշում, որ մեր մարզիկները փայլուն հաղթանակներով են հանդես եկել եւ բարձրացրել մեր երկրի դրոշը նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Հիմա, առավել քան երբևէ, մեր երկրի համար կարեւոր են հաղթանակները: Ուրախությամբ եմ արձանագրում,որ այս տարվա ընթացքում նվաճած մեդալների ընդհանուր քանակը նախորդ տարիներից ավելի էր շուրջ երեք անգամ»,-գրել է նա։