«Հայաստանի նորագույն պատմության մեջ չի եղել այնպիսի ընդդիմություն, որն այս ընդդիմությունից ավելի շատ է պայքարել, պարզապես թե՛ Տեր-պետրոսյանի, թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի ժամանակ, երբ Հայաստանում լինում էր ժողովրդավարությունից շեղում, միջազգային կառույցներն ու դեսպանատները քարը քարին չէին թողնում, քննադատում էին, ճշնում էին. այսօր դա չկա»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Ի՞նչ պետք է անի խորհրդարանական ընդդիմությունը, որ չի անում։ Եթե թերացել է, արտախորհրդարանական ուժեր կան, թող իրենք անեն։ Փաստն այն է, որ այս փուլում դեռևս խորհրդարանական ընդդիմությունից ավելի արդյունավետ ընդդիմություն չկա։ Եթե կլինեն ուժեր, մի քանի թևեր, որոնք կարող են հեռացնել կամ նպաստել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ես կծափահարեմ։
Ի վերջո, Հանրապետականն այն եզակի ընդդիմադիր ուժերից է, որը հայտարարել է ոչ թե իշխանության գալու, ոչ թե իշխանության վերադառնալու, այլ իշխանափոխությունը որպես նպատակ ունենալու մասին»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում










