Ռաֆայել Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) բռնցքամարտի ԱԱ-2025-ի բրոնզե մեդալակիր է։
Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը նոկաուտով պարտվել է Ալեքսեյ Ալֆերովին (Բելառուս) առաջին ռաունդում:
Ռաֆայել Հովհաննիսյանը մրցաշարի 3-րդ տեղի համար ստանում է 75 հազար դոլար մրցանակային գումար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 5 հայ բռնցքամարտիկ դուրս եկան Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով նվազագույնը բրոնզե մեդալներ։










