Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արթուր Բազեյանը դարձավ IBA-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արթուր Բազեյանը (60 կգ քաշային կարգ) մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբումալկ Խալուկովի հետ ու զիջեց 5:0 հաշվով:
Բազեյանը դարձավ IBA-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:










