Մոտ ժամ է` ՀՀ ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում. ABC Media-ին ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Փաստաթղթեր են փնտրում, մենք տրամադրել ենք շենքը, առաջին հարկում վերջացրել են, երկրորդում շարունակվում է։ Սպասենք, որից հետո Արցախի իշխանություններն իրենց դիրքորոշումը կհայտնեն»,-նշել է նա։
Ըստ նրա՝ քննիչների մեծաքանակ խումբ է ժամանել խուզարկության։
Ի պատասխան հարցին, թե խուզարկությունը կապո՞ւմ են երեկվա լսումների հետ՝ Իսկանդարյանը ասել է, որ դեռևս պատասխան չունեն։
Նա տեղեկացրել է, որ դատարանի որոշում կա՝ խուզարկության և փաստաթղթեր առգրավելու։
Նշենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ գրել էր, որ Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերող խորհրդարանական լսումներից մեկ օր անց, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում:
Իսկ ՔԿ-ից Aysor.am-ին որևէ մեկնաբանություն չէին տվել, թե ինչ հիմնավորմամբ են խուզարկություններ անում։
«Չենք մեկնաբանում»։










