Արցախի ներկայացուցչությունում ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում․ պատգամավոր


Արցախի ներկայացուցչությունում ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում․ պատգամավոր
Դեկտեմբեր 11 13:49 2025

Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց` այսօր, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում, գրել է Տիգրան Աբրահամյանը

 

«Մինչ Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ իշխանության վրա, առաջ քաշում արհեստական «արևմտյան Ադրբեջան» հասկացությունն ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում, ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում»: