Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է


Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է
Դեկտեմբեր 11 12:43 2025

Դեկտեմբերի 11-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են սկսել Մոսկվայի վրա, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նա հայտնել է, որ յոթ ժամից ավելի ժամանակահատվածում քաղաքին մոտենալիս ոչնչացվել է 36 անօդաչու սարք։ Սոբյանինը նշել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ։ Սակայն նա չի մանրամասնել, թե արդյո՞ք հարձակման հետևանքով կան զոհեր կամ վնասվել են ցամաքային կառույցները։

Անօդաչու սարքերի հարվածի ժամանակ Ռոսավիացիան (Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը) հայտարարել է Մոսկվայի բոլոր օդանավակայաններում ինքնաթիռների վայրէջքի և մեկնման սահմանափակումների մասին։ Հետաձգվել է գրեթե 200 չվերթ։ Մասնավորապես, «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է Շենժեն, Եկատերինբուրգ, Ուֆա, Մինսկ, Ստամբուլ, Չելյաբինսկ, Օմսկ և այլ քաղաքներ 53 չվերթ։

Եվս 55 չվերթ չեղարկվել է։ «Վնուկովոյում» կեսգիշերից հետաձգվել է 54 չվերթ, այդ թվում՝ Դուբայ, Շարմ էլ Շեյխ, Երևան, Աստանա, Թբիլիսի և Եկատերինբուրգ չվերթերը։

Չեղարկվել է նաև Ստամբուլ, Երևան, Սանկտ Պետերբուրգ և այլ քաղաքներ ինը չվերթ։ «Դոմոդեդովոյում» գիշերը հետաձգվել է Հուրգադա, Բաքու, Ուֆա, Միներալնիե Վոդի և այլ քաղաքներ 17 չվերթ։  Չվերթերի ուշացման պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ուղևորները ստիպված են եղել քնել ճամբարային գորգերի, ստվարաթղթի և նստարանների վրա, հաղորդում է Shot-ը։

 Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը նույնպես չէր կարողացել վայրէջք կատարել Մոսկվայի օդանավակայանում, փոխարենը վայրէջք էր կատարել Սանկտ-Պետերբուրգում։