Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, որ ՔԿՀ-ներում պահվող սրբազաններին գաղտնալսել են. Սրբուհի Գալյան


Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, որ ՔԿՀ-ներում պահվող սրբազաններին գաղտնալսել են. Սրբուհի Գալյան
Դեկտեմբեր 3 16:30 2025

Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ի պատասխան հարցի, թե ՔԿՀ-ներում պահվող սրբազաններին գաղտնալսելն արդյո՞ք մտահոգիչ չէ։

Դիտարկմանը, թե փաստաբանն է հայտարարել, արձագանքեց. «Եկեք հարցնենք փաստաբանին, եթե ունի նման տվյալ, թող հրապարակի»։