Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից ճիշտ գտանք, որ հիմնական առաջին ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլի, այլ լինեն նոր ընտրություններ,-լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքներին։
«Որպեսզի ավելի մեծ հնարավորություն ստեղծենք քաղաքական ուժերին համախմբվելու երկրորդ ընտրություններին»,– ասաց նա։
Նախարարը հստակեցրեց, որ ընտրությունները լինելու են զրոյական մեկնարկային կետից։
«Այդ արդյունքներով, եթե կրկին չձևավորվի մեծամասնական ուժը, արդեն նոր կունենանք երկրորդ փուլ՝ ըստ էության այն կարգավորումներով, ինչպիսիք այսօր կան»,– ասաց նա։










