Մախաչևը խոսել է Ծառուկյանի՝ Հուկերի նկատմամբ տարած հաղթանակի մասին


Մախաչևը խոսել է Ծառուկյանի՝ Հուկերի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Նոյեմբեր 25 10:01 2025

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը պատասխանել է այն հարցին, թե արդյոք տպավորված է թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի տարած հաղթանակով նոր զելանդացի Դեն Հուկերի նկատմամբ։

— Արմանի հաղթանակը Հուկերի նկատմամբ տպավորե՞լ է ձեզ։

«Ես ենթադրում էի, որ նա կհաղթի, բայց չէի կարծում, որ այդքան գերիշխող կլինի։ Կարծում եմ՝ Արմանն արդեն ներկայացրել է իր դիրքորոշումը, ապացուցել է, որ արժանի է տիտղոսի համար պայքարի։ Եվ, հավանաբար, հաջորդը նա կպայքարի գոտու համար», — Մախաչևի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Ծառուկյանը Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում տպավորիչ հաղթանակ տարավ նույն քաշային կարգի դասակարգման 6-րդ համար Դեն Հուկերի նկատմամբ։ Երկրորդ ռաունդում Արմանը խեղդող հնարքով պարտության մատնեց նոր զելանդացուն՝ վաղաժամ ավարտելով մենամարտը։

 

Armsport