ACA-ի փոխնախագահ Ասլանբեկ Բադաևը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանի չեմպիոն դառնալու հնարավորությունների մասին, տեղեկացնում է Sport24-ը։
«Տոպուրիայի հետ հանդիպելուց առաջ Արմանը լավ մենամարտ անցկացրեց Հուկերի դեմ։
Եթե UFC չի կազմակերպելու Մախաչև – Տոպուրիա մենամարտ, ապա այլ տարբերակ չկա. պետք է լինի Ծառուկյան – Տոպուրիա։ Ծառուկյանին պարտավոր են մենամարտ տրամադրել Տոպուրիայի հետ։
Կարծում եմ` յուրաքանչյուր սթափ մարդ գիտակցում է, որ Արմանը վաղուց է վաստակել չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու իրավունքը։ Այո՛, Իսլամի դեմ մենամարտելու անհաջող փորձ եղավ, բայց այժմ նա կրկին ապացուցեց և հաստատեց, որ չեմպիոնի գլխավոր հավակնորդն է»,- հայտարարել է Բադաևը։










