Արտակարգ դեպք՝ Երևանում. 40-ամյա տղամարդը պարբերաբար ոտնձգություն է կատարել 34-ամյա կնոջ նկատմամբ


Արտակարգ դեպք՝ Երևանում. 40-ամյա տղամարդը պարբերաբար ոտնձգություն է կատարել 34-ամյա կնոջ նկատմամբ
Նոյեմբեր 22 11:59 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 16-ին ոստիկանության Նուբարաշենի բաժին ահազանգ է ստացվել, և ահազանգողը հայտնել է, որ իր աղջկա 40-ամյա ամուսինը ոչ սթափ վիճակում սպանում է իր 34-ամյա աղջկան և խնդրել է, որպեսզի շտապ ոստիկանության ծառայողները մոտենան նշված հասցե։

 

Ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները նշված հասցե են ժամանել բավականին ուշացումով, ինչի մասին ասում էին տուժած քաղաքացու հարևանները, ովքեր խնդրեցին, որպեսզի չհայտնենք իրենց ինքնությունը, ապա արդեն տեղում պարզվել է, որ տղամարդը, ով Կ. Շ.-ն է, իրենց շենքի 8-րդ հարկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Լ. Գ.-ի հետ, հարվածներ հասցրել, քաշքշել շորերից, ապա նրա կամքին հակառակ սեռական բնույթի հարաբերություն է ունեցել, իսկ արդեն տեղում կինը հայտնել է, որ այդ ամենը պարբերական բնույթ է ունեցել ու այդ մասին իմացել են նաև ոստիկանության Նուբարաշենի բաժնում, սակայն ոչինչ չեն ձեռնարկել Կ. Շ.-ի ուղղությամբ։

 

Այն, որ ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ՝ «Մուլտիկ» մականունը ստացած Կարեն Հովհաննիսյանն այնքան էլ չի տիրապետում Նուբարաշենում օպերատիվ իրավիճակին, դա փաստում են մեծ թվով քաղաքացիների զանգերը Նուբարաշենից, ովքեր նշում են, որ ոստիկանների աշխատանքը իրենց համայնքում կարելի է համարել զրո։