Առաջ, եղբա՛յր․ Սպերցյանը հաջողություն է մաղթել Արման Ծառուկյանին


Առաջ, եղբա՛յր․ Սպերցյանը հաջողություն է մաղթել Արման Ծառուկյանին
Նոյեմբեր 22 00:04 2025

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սոցիալական ցանցերում իր աջակցությունն է հայտնել խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանին՝ նորզելանդացի Դեն Հուկերի դեմ կայանալիք մենամարտից առաջ։

 

«Եկեք միասին հաջողություն մաղթենք Արմանին վաղը։ Առաջ, եղբա՛յր»,- գրել է Սպերցյանը իր Telegram-ալիքում։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կատարում կայանալիք UFC-ի մրցաշարի շրջանակում Արման Ծառուկյանը մենամարտելու է թեթև քաշային կարգում։

 

29-ամյա Արման Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 25 մենամարտ՝ տանելով 22 հաղթանակ և կրելով 3 պարտություն։ Նրա մրցակիցը՝ 35-ամյա Դեն Հուկերը, իր ակտիվում ունի 24 հաղթանակ և 12 պարտություն։