«Հրապարակ» թերթը գրում է ․ Ինֆորմացիա է տարածվում, որ «Հայաստան» դաշինքի նախկին, այժմ անկախ պատգամավոր, զոհվածի հայր Գեղամ Նազարյանը եւս ընդգրկվելու է «Քաղպայմանագրի» նախընտրական ցուցակում։
Նազարյանը պատերազմից հետո, հիշեցնենք, շատ կոշտ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, նրան մեղադրում իր որդուն սպանելու մեջ, իսկ վերջին տարիներին խիստ մեղմացրել է իր հռետորաբանությունը եւ տեւական ժամանակ է՝ Փաշինյանին ու իշխանությունների տարբեր քայլեր արդարացնող հայտարարություններ է անում։ Գեղամ Նազարյանին հարցրինք՝ առաջադրվելո՞ւ է ՔՊ ցուցակով։
Պատգամավորն ասաց, որ չի ուզում կատեգորիկ խոսել այս հարցի շուրջ․ «Այդ լուրերը նոր չեն, ո՛չ մեկնաբանում եմ, ո՛չ չեմ մեկնաբանում․․․ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում․․. չգիտեմ՝ ովքեր են նման լուրեր տարածում, դատարկություն է»: Այսինքն, անհավանակա՞ն է համարում իր առաջադրումը։ «Ո՛չ հավանական եմ համարում, ո՛չ` անհավանական, այդքան բան»: Կրկնեցինք հարցը։ «Ես այդ լուրերին չեմ պատասխանում, կպատասխանեմ դեկտեմբերի 3-ից հետո»:
Հիշեցնենք, որ ՔՊ թեկնածուների առաջադրումներն ավարտվում են նոյեմբերի 30-ին, որից հետո ՔՊ վարչությունը պետք է թեկնածուներին գրանցի: Հարցրինք` կարո՞ղ ենք եզրակացնել, որ առաջադրվել եք, պարզապես հիմա ձեռնպահ եք մնում խոսելուց՝ մտավախություն ունենալով, որ չեն գրանցի։ «Հարցազրո՞ւյց եք վերցնում... չէ, չեմ պատասխանի, այս թեմայով հարցազրույց, մեկնաբանություն չեմ տալիս, եթե դեկտեմբերի 3-ին հարց ունենաք, կպատասխանեմ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21 11․ 25 թ










