«Հրապարակ» թերթը գրում է ․ Մեր տեղեկություններով, մարզպետներին հրահանգ է իջեցվել՝ հավաքագրել իրենց մարզերի բնակիչների բոլոր խնդիրները՝ սոցիալականից մինչեւ առողջապահական, եւ լուծել դրանք։ Այդ նպատակով մարզպետարաններին գումարներ են տրամադրվել, ասել են՝ հաջորդ տարի հատկացվելիք գումարն ավելի մեծ կլինի, քանի որ «ծրագրային վարկեր» են նախատեսված:
Ըստ ամենայնի, այդ վարկերը կծախսեն ոչ թե նպատակային՝ ըստ ծրագրերի, այլ ԱԺ ընտրությունների նախաշեմին յուրօրինակ ընտրակաշառքի տեսքով։ Մարզպետներից մեկն անկեղծացավ, որ անգամ մարդկանց հավաբների, տանիքների խնդիրներ են լուծում։ Սակայն խոցելի խմբերից առավել իշխանությունը կարեւորում է համայնքում «ավտարիտետների» խնդիրները․ ասվել է, որ նրանց պետք է մոբիլիզացնել, ընդառաջել իրենց հարցերով, որպեսզի ընտրություններին կարողանան հույս դնել նրանց վրա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21 11․ 2 թ










