Սպարտակ Ղուկասյանին կալանավորում են պաշտոնատար անձի մերձավորի նկատմամբ բռնությnւն գործադրելու մեղադրանքով


Սպարտակ Ղուկասյանին կալանավորում են պաշտոնատար անձի մերձավորի նկատմամբ բռնությnւն գործադրելու մեղադրանքով
Նոյեմբեր 20 23:08 2025

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկարացվել դատարան։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

Ղուկասյանը գտնվում էր տնային կալանքի տակ:

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։