Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել


Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Նոյեմբեր 20 22:21 2025

Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ NEWS.am–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):