Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ այն բոլոր պատարագներին, որոնց մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, քահանաներին պարտադրվում է խմբագրել իրենց քարոզը:
«Այն, որ պատարագն ընթանում է կանոնակարգային խախտումներով՝ չհիշատակելով Վեհափառի անունը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու ակտ է, այլ համոզված եմ՝ պարտադրված ակտ է: Ովքեր ընդունում են այդ խաղի կանոնը, խախտում են եկեղեցական հստակ կանոնները»,- Aysor.am-ին ասաց Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է ամեն կիրակի Փաշինյանի՝ պատարագի մասնակցելուն և այդկերպ հոգևոր դասի մեջ համախոհներ հավաքագրելուն, ապա, ինչպես նշեց Զոհրաբյանը, դա նրա ծրագրից է բխում.
«Միանշանակ է , որ Փաշինյանն իր ծրագիրը փորձելու է հասցնել մինչև վերջ։ Վեհարանի վրա լինելու է գրոհ, գնալու է մինչև վերջ: Նույնիսկ, եթե մի ինչ որ պահի հասկանա՝ իր ծրագիրը կործանարար է, միևնույն է՝ իր տեսակն այնպիսին է, որ գնալու է մինչև վերջ: Կգնա Վեհափառին կալանավորելու. առանց աչքը թարթելու, առանց ունքը բարձրացնելու՝ դա էլ է անելու: Մեկ օվերտոնի պատուհան չէ, որ Նիկոլը քացով բացել է, և դա իրեն հաջողվել է ու մարսել է, ինչո՞ւ սա չպետք է մարսի»:










