Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դիտարկմամբ՝ քաղաքական մոտիվներով հետապնդումները դադարեցնելու համար պետք է իշխանությունների ձեռքը բռնել:
«Վերջին 5-6 տարիներին ընթացում ամենաշատը հետապնդման են ենթարկվել համայնքների ընդդիմադիր ղեկավարները: Այս պահին Հայաստանի բանտերում են համայնքների նախկին և ներկա ղեկավարներ՝Վարդան Ղուկասյանը, Դավիթ Համբարձումյանը և պատգամավոր Արթուր Սարգսյանը, որը, երբ առաջին անգամ քրեական հետապնդման ենթարկվեց, Սիսիան համայնքի ղեկավարն էր… նրանց հեղինակությունը նման էժան քայլերով չի կարելի սասանել »,- լրագրողների հետ զրույցում ասաց Ասլանյանը:
Նրա խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին էլ պետք է հիշեցնել իրենց պարտավորություններն ու տեղը տեղին ճնշել, որ հասկանան՝ Հայաստանը 3-րդ կարգի երկիր չէ, այստեղ չի կարելի հեղինակություն ունեցող մարդկանց մտցնել բանտեր ու ասել՝ «մեր իշխանությունն ենք իրացնում»:










