Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանը


Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանը
Նոյեմբեր 20 19:45 2025

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ցավով տեղեկացնում է, որ կյանքի 66-րդ տարում մահկանացուն կնքել է երկրի անվտանգային համակարգի գեներալ-մայոր Զավեն Նանյանը՝ մարդ, ով իր գործի նվիրյալն էր, հմուտ կազմակերպիչ, ազնիվ նկարագրի անձնավորություն։ Նա իրենից հետո թողեց լուսավոր հետագիծ՝ ցույց տալով, թե ինչպիսին պիտի լինի հայրենիքի իրական քաղաքացին, սպան։

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր վշտակցությունն է հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ճանաչող մարդկանց։

Զավեն Նանյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու նոյեմբերի 21-ին, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ նույն տեղից, ժամը 13։00-ին։

ԶԱՎԵՆ ՆԱՆՅԱՆ

Զավեն Նանյանը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 27-ին, Շահումյան բնակավայրում: 1976-ին գերազանցությամբ ուսանել է Չարենցավանի թիվ 3 միջնակարգ դպրոցում, ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ավարտել կարմիր դիպլոմով։

1981-1983թթ․ աշխատել է ըստ մասնագիտության։ 1983թ․ ծառայության է հրավիրվել է երկրի պետական անվտանգության կոմիտե։ 1985-ին ստաժավորում է անցնել Տաշքենդի ԽՍՀՄ ՊԱԿ-ի հատուկ դպրոցում:

Անցնելով ծառայության բոլոր աստիճաննեով՝ դրսևորելով անբասիր վարք ու մեծ պրոֆեսիոնալիզմ՝ Զ․ Նանյանն օպերլիազորից հասել է ԱԱԾ գլխավոր վարչության պետի պաշտոնին, դարձել անվտանգության ծառայության գեներալ-մայոր:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով (2006), արժանացել ԱԱԾ պատվավոր աշխատակցի կոչման:

Առողջական խնդիրների պատճառով 2010թ․ զորացրվել է, անցել կենասթոշակի: