Այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց պայքարի հիմքում արժեքներ են, մարդիկ, որոնց պայքարի հիմքում այլոց իրավունքների և ազատությունների համար պայքարն է, Շենգավիթի դատարանի դիմաց հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա շեշտեց՝ չի կարող հայն իր հայրենիքում բանտարկված լինել իր հայացքների համար. «Չի կարող հայն իր հայրենիքում կալանավորված լինել իր նախնիների հավատամքը շարունակելու համար, չի կարող հայը հայրենիքում կալանավորված լինել, քանզի չի հանդուրժում այսօրվա ապազգային իշխանություններին։ Վերադարձնենք Հայաստանը մեր հայրենիք։ Այն մարդիկ, ովքեր այսօր այս շենքում են, դատվում են ոչ մի բանի համար, կալանավորվել են, քանի որ հայ են։ Այլ դատարաններում և կալանավայրերում փորձում են դատել հայկականությունն ու հային։ Անհամեստ թող չհնչի, բայց ես այսօր այստեղ միակը չեմ, ով անցել է այս զնդանների միջով և վստահաբար կարող է այնտեղ վերադառնալ, ինչպես յուրաքանչյուր հայ, ով չի վախենում խոսել իր մտացածի ու հայացնքների մասին»։
Աշոտյանը հավելեց, որ քաղաքական բանտարկյալների ինստիտուը ՀՀ-ում 2018 թվականից է. «Որքան էլ բիրտ թվա իշխանական ռեժիմը, որքան էլ կույր թվան միջազգային ինստիտուտները, ես ձեզ հավաստիացնում եմ՝ այն փաստը, որ դուք այստեղ եք, մեզ՝ քաղբանտարկյալներիս, ջերմացրել և ջերմացնում է»։










