Դավիթ Գալստյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց, կիրառվեց վարչական հսկողություն


Դավիթ Գալստյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց, կիրառվեց վարչական հսկողություն
Նոյեմբեր 20 17:29 2025

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալ Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց և կիրառվեց վարչական հսկողություն։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ հաշի առնելով առողջական խնդիրները, դատական նիստերի ընթացքում ցուցաբերած պատշաճ վարքագիծը, նաև ընտանիքի ֆինանսական վիճակը որպես միակ կերակրող, որոշվեց տնային կալանքի եռամսյա ժամկետը լրանալուց՝ նոյեմբերի 25-ից հետո, փոփոխել, որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։

Անփոփոխ թողնվեց  խափանման միջոց 5 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը։

Դատարանի որոշմամբ, Դավիթ Գալստյանը մարդաշատ վայրեր չի կարող այցելել, վարույթով մեղադրյալների հետ չի կարող շփվել։