Դատախազությունը պատասխանատու է երկրում օրինականության հաստատման համար, սակայն հենց այս մարմինն է խախտում ՀՀ գլխավոր օրենքը. Մինասյան


Դատախազությունը պատասխանատու է երկրում օրինականության հաստատման համար, սակայն հենց այս մարմինն է խախտում ՀՀ գլխավոր օրենքը. Մինասյան
Նոյեմբեր 20 17:18 2025

Մեր աջակցությունն ենք հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր ապօրինաբար քրեական հետապնդման են ենթարկվում, զրկված են ազատությունից, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ Գլխավոր դատախազությունն այն մարմինն է, որը պետության անունից քրեական հետապնդման բացառիկ լիազորությունով է օժտված։

Մինասյանը շեշտեց՝ Դատախազությունը պետք է և պարտավոր է հետևել իրականացվող պատժի և հարկադրանքի միջոցների օրինականությանը.

«Սա մի մարմին է, որը պատասխանատու է երկրում օրինականության հաստատման համար, սակայն հենց այս մարմինն է խախտում ՀՀ գլխավոր օրենքը՝ մայր օրենքը։ Այստեղ ենք՝ պահանջելու, որ Գլխավոր դատախազությունը, դատախազները կատարեն իրենց սահմանադրական պարտքը, իրենց տրված երդումը»։