Դատարանը վերացրեց Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը


Դատարանը վերացրեց Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը
Նոյեմբեր 20 15:13 2025

18 արդարների գործով մեղադրվող Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացրեց տնային կալանքը:

Նախքան որոշման կայացումը, դատախազը միջնորդեց երիկարաձգել Արա Ռոստմոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցների ժամկետը երեք ևս ամսով՝ առանց որևէ փոփոխության, այն նույն սահանափակումներով որոնք նախատեսված էին նախորդ որոշմամբ, նաև թույլատրել այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ դատարանը լսելով  կողմերի կարծիքը, որոշեց Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, որպես տնային կալանք կիրառված խափանման միջոցի ժամկետը լրանալուց հետո՝  նոյեմբերի 25-ից փոխվում է վարչական հսկողությամբ։ Նա ասաց, որ մեղադրյալի նկատմամբ արձանագրված տնային կալանքի հիմքերը նվազել են։ Դատարանը արգելեց Արա Ռոստոմյանին այցելել մարդաշատ վայրեր: