Մեկը մյուսին հարցնում է՝ «անունդ ի՞նչ է», ասում է՝ «Սպարտակ», «ինչի դու ո՞ր թիվն ես», հիմա էտ թվի հարց եք տալիս. հեղափոխություն անելու հարցը Փաշինյանին անեկդոտ հիշեցրեց


Մեկը մյուսին հարցնում է՝ «անունդ ի՞նչ է», ասում է՝ «Սպարտակ», «ինչի դու ո՞ր թիվն ես», հիմա էտ թվի հարց եք տալիս. հեղափոխություն անելու հարցը Փաշինյանին անեկդոտ հիշեցրեց
Նոյեմբեր 20 14:15 2025

Մի անեկդոտ կա՝ մեկը մյուսին հարցնում է՝ «անունդ ի՞նչ է», ասում է՝ «Սպարտակ», «ինչի դու ո՞ր թիվն ես», հիմա էտ թվի հարց եք տալիս. ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի հետևյալ հարցին՝ «ասել էիք՝ եթե այդքան վատ է, հեղափոխություն արեք, արդյո՞ք այսօր կարելի է փողոցներն անժամկետ փակել, ԱԺ-ում ծխարձակում անել, Ռադիոտան գույքը փչացնել, դատարանների ելքերն  արգելափակել և ԱԺ շենքը շրջափակել»։

«Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի կամքը, թույլատրելի է։ Այն, ինչ չի արտահայտում ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի չէ»,-ասաց Փաշինյանը։

Իսկ թե ինչպե՞ս է չափվում լեգիտիմ կամքը՝ պատասխանեց. «50+1 տոկոսով»։

Դիտարկմանը, թե երբ իրենք էին անում հեղափոխություն, 7 տոկոս ձայն ունեին՝ Փաշինյանն արձագանքեց. «Լավ, եթե 7 տոկոս ունեմ, ինչպե՞ս եմ հիմա կանգնած խոսում ձեզ հետ։ Ես չէի խոսում տոկոս ունենալ-չունենալու մասին, ես խոսում էի ժողովրդի լեգիտիմ կամքի մասին։ Ժողովուրդն իր կամքը արտահայտելու ձև միշտ էլ կգտնի, եթե լեգիտիմ կամքը ձևավորված լինի։ Իմ այստեղ գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է, եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևրավորվի, անպայման կարտահայտվի»,-ասաց նա։