Փաշինյանն ասաց, թե Հայաստանից ովքեր են համակարգելու «Թրամփի ուղին» զարգացնելու համար ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբերի գործունեությունը


Փաշինյանն ասաց, թե Հայաստանից ովքեր են համակարգելու «Թրամփի ուղին» զարգացնելու համար ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբերի գործունեությունը
Նոյեմբեր 20 13:25 2025

«Թրամփի ուղի» ծրագիրը մշակվում է, այն այնքան մեծ է, որ դժվար կլինի ասել, թե քանի տոկոսն է մշակվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե հայկական կողմից ո՞վ է այն համակարգելու, քանի որ արդեն հայտնի է, որ ամերիկյան կողմից համակարգողը պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերն է, Փաշինյանն արձագանքեց.

«Շատ նեղ աշխատանքային խմբի մասին կարող է խոսքը լինել, որովհետև ԱԳՆ-ում կա իր պատասխանատուն, բայց դա ավելի լայն համատեքստի հարց է՝ տրանսպորտային ենթակառուցվածքներ և այլն։ Մեզ մոտ աշխատանքային որոշակի տրամաբանություն կա. փոխվարչապետի մակարդակով համակարգում կա, կա նաև ԱԳՆ փոխնախարարի մակարդակով, ամերիկյան գործընկերների հետ աշխատում է Վահան Կոստանյանը, իսկ ավելի լայն համակարգումը՝ սահմանազատում, ենթակառուցվածքներ և այլն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»։