Փաշինյանն արհեստական բանականություն չի օգտագործում, բայց նկատել է՝ հարցերին երկար է պատասխանում


Փաշինյանն արհեստական բանականություն չի օգտագործում, բայց նկատել է՝ հարցերին երկար է պատասխանում
Նոյեմբեր 20 14:04 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արհեստական բանականություն չի օգտագործում։

 

«Ինձ բռնացրեցիք, որովհետև ընդհանրապես չեմ օգատագործում, բայց WhatsApp-ի արհեստական ինտելեկտին այսօր երկու հարց եմ տվել՝ քաղաքականության հետ կապ չունեցող։ Սովորաբար չեմ օգտագործում»,-ասաց նա։

 

Հարցին, թե վտանգ տեսնո՞ւմ է՝ պատասխանեց, որ այդքան էլ չէ։

 

Թեև չի օգտագործում բայց դիտարկում ուներ. «Իմ դիտարկումն ինչ է, որ հարցերին պատասխանում են ավելի երկար, քան հարց տվողն է ակնկալում։ Երկար տեքստ է»,-ասաց նա։