Մակունցի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է. Կառավարության պարզաբանումը


Մակունցի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է. Կառավարության պարզաբանումը
Նոյեմբեր 20 11:20 2025

Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրն առ այն, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը ստացել է նվեր (հանրագիտարան) 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ, չի համապատասխանում իրականությանը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

«Տեղեկացնում ենք նաև, որ հանրագիտարանը նվեր է վարչապետի աշխատակազմին, և այն պարզապես Լիլիթ Մակունցի միջոցով փոխանցվել է աշխատակազմին:

Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարագրման ռեեստրում կիրականացվեն համապատասխան շտկումներ»,-նշված է հաղորդագրության մեջ։