Կարևոր առաջընթաց՝ հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում․ ԱՄՆ դեսպանատուն


Կարևոր առաջընթաց՝ հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում․ ԱՄՆ դեսպանատուն
Նոյեմբեր 20 10:14 2025

ԱՄՆ դեսպանությունը ողջունում է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell և NVIDIA ընկերությունների հետ համագործակցությամբ։

«Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաև կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebird ստարտափը ստացել է Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը: Դա թույլ կտա կյանքի կոչել Հայաստանում գերհամակարգչի ստեղծման նախագիծը, որը արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության մասն է: