Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երեք տարբեր քրեական վարույթների շրջանակում վերջին օրերին հարցաքննության է հրավիրվել՝ որպես վկա։ Քրեական վարույթներից մեկը, որով Արշակ Սրբազանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, վերաբերում է իշխանությունների կողմից Սրբազանին վերագրվող տեսագրության տարածմանը, հարցաքննության ընթացքում Սրբազանը հայտնել է, որ տեսագրությունն իր հետ որևէ առնչություն չունի։ Մյուս երկուսը՝ «խայտաբղետ», «զարմանահրաշ», տարօրինակ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներ են, որոնց շրջանակներում Արշակ Սրբազանը հարցաքննվել է որպես վկա, սակայն՝ կասկածի շուրջ, այսինքն՝ ունեցել է փաստացի մեղադրյալի կարգավիճակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
«Հաշվի առնելով, որ բոլորս գիտենք, թե այս ամենը որտեղից է գալիս, ով է այս ամենի թիկունքում կանգնած, ակնհայտ է, որ սա Եկեղեցու նկատմամբ քաղաքական և ոչ միայն քաղաքական ճնշումների շրջանակի մեջ է գտնվում, Սրբազանը հայտնել է, որ չի վստահում նախաքննական մարմնին և, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալուց »,- ասաց Բաբայանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։










