Ժամանակին Էդմոն Մարուքյանն ինձ խնդրում էր նաև միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան, այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Բայց այ այդ անգամ չմիջնորդեցի, որովհետև չէի համարում, որ Մարուքյանը բավարար սկզբունքային է»,- գրել է Ռուբինյանը՝ հավելելով, որ հետադարձ հայացքով ճիշտ է արել:
ՔՊ-ականն ասել է, թե սա պատմում է, որովհետև Մարուքյանը երեկ «հանդգնություն է ունեցել ասել, որ ես ստում եմ, թե միջնորդել եմ, որ ինքը նշանակվի դեսպան»:
«Այլապես ես նման բաներ հրապարակայնացնելու սովորություն չունեմ: Էդմոն Մարուքյան, այսքանով քո թեման համարում եմ փակված, եթե, իհարկե, ինքդ չվերաբացես այն»,- հավելել է Ռուբինյանը։










