Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա


Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Հուլիս 25 22:19 2026

Վրաստանի շտապօգնության մեքենայով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել վթարի հետևանքով տուժած աղջիկ երեխա:

ԲԿ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը հայտնել է, որ երեխան ուներ բազմաթիվ վնասվածքներ. կոտրված էր աջակողմյան երկրորդ կողը, առկա էր թոքի սալջարդ և հինգերորդ գոտկային ողնի կոտրվածք՝ բեկորի տեղաշարժով դեպի ողնուղեղային խողովակ։

«Բարեբախտաբար, ողնուղեղի հատվածը վնասված չէր։ Առկա էր նաև ձախ ոտքի միջային պճեղի կոտրվածք՝ տեղաշարժով»։