Բաքվի դատարանը մերժել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թարգմանիչ Իսլամ Աղաքերիմովին բացարկ հայտնելու միջնորդությունը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դատարանը պաշտպանության պահանջը թողել է առանց բավարարման:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թարգմանիչը սխալ է թարգմանում Վարդանյանի գործով դատական ֆարսը։










