Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․
«ԱՆՀԱՍՑԵ ՈՒՂԵՐՁ
Որքան փորձում եմ մտնել ու տեղավորվել օրվա տրամաբանության մեջ, չի ստացվում... Ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան շինծու է՝ մարդու ներքինը մտածված արհեստականությամբ կեղեքելու, դիմացինի ինքնությունը նպատակային փշրելու աննահանջ ցանկություն եմ տեսնում օրվա զարգացումներում, բայց ոչ երբեք Երկիրը, ասել կուզեմ՝ ՄԵՐ-ը պահելու գիտակցված մղում...
ՄԵՆՔ միշտ սիրում ենք ժողովրդին չմեղադրել, ավելին՝ ձգտում ենք նրան արդարացի կամ անարդարացի պաշտպանել... Բայց իրականությունը վերջնահաշվարկում արձանագրում է մեկ ու, թերևս, անբեկանելի ճշմարտություն՝ ինչպիսինը ԴՈւ ես, նույնպիսինն էլ ՔՈ վիճակն է...»։










