Վերաքննիչ դատարանը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կիրառված ապօրինի կալանքը․ փաստաբան


Վերաքննիչ դատարանը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կիրառված ապօրինի կալանքը․ փաստաբան
Նոյեմբեր 18 19:21 2025

Փաստաբան Գոհար Մելոյանը տեղեկացնում է․

«ՀՀ վերաքննիչ դատարանը վերացրեց «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան, ծանրամարտի լեգենդար մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդու Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կիրառված ապօրինի կալանքը։

Առանց որևէ ապացույցի, բացառապես իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում, ազատազրկված Ռուբեն Մխիթարյանը առաջիկա ժամվա ընթացքում ազատ կարձակվի կալանավայրից։

Շնորհավորում եմ Ռուբենի մերձավորներին և բոլորիս արդարադատության այս դրվագի համար❕

Տարոսը մյուս բոլոր քաղաքական բանտարկյալներին։

Անպայման գալու է այն օրը, երբ Հայաստանում այլևս չի լինի իր քաղաքական համոզմունքների համար ազատազրկված որևէ անձ»։