Արգիշտի Մեխակյանը քարոզարշավի ընթացքում ամեն ինչ արել է, որպեսզի հնարավորինս չասոցացվի Նիկոլ Փաշինյանի հետ՝ լավ հասկանալով, որ Փաշինյանի գործոնը կարող է խանգարող լինել։ Եթե նախկինում ՔՊ-ականները ուսապարկեր էին, իշխանական թիմում բոլորը կախված էին Նիկոլի հեղինակությունից, հիմա հակառակն է. ինքը չի երևում, որ ներքևինները կարողանան իր համար ձայն բերել, «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդմանն ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Իշխանությունն ամեն ինչ արեց, որ Էջմիածինը չդառնա քաղաքական օրակարգ։ Դերերի լավ բաշխում էին արել՝ օգտագործելով պետական բյուջեն, ընտրությունը կենցաղայնացրին, հասան նրան, որ ընտրությունները չհետաքրքրեցին քաղաքացիներին։ Ֆորմալ առումով իշխանությունը հաղթել է, բայց ընտրությունը չդարձավ իշխանություն-ընդդիմություն պայքար, ընդդիմության սխալն այստեղ է։ Վաղարշապատում ընտրությունը քաղաքականացնելու փորձ միայն արել է Խաչիկ Մանուկյանը՝ շեշտադրելով, որ սա արժեքների ընտրություն է, եկեղեցու պաշտպանությանը մղված ընտրություն է։
Փաշինյանը փորձելու է մարդկանցից գողացած քվեն կապիտալիզացնել այն քաղաքականության համար, որն ինքն առաջ է տանում և որի համար իրեն անհրաժեշտ են լիցքեր, որովհետև հասկանում է, որ ժողովրդական աջակցություն չունի։ Ժողովրդին խաբելով անընդհատ կանգնեցնում է փաստի առաջ։
Իշխանությունն Էջմիածնի փոքր հաղթանական ուզում է համապետական մասշտաբի դարձնել, դրանով ձևավորել հանրային, քաղաքական տրամադրություն։ Ընտրություններով այս իշխանության դեմ պայքարելն անհույս գործ է. 2026 թվականի ընտրություններն արդեն կեղծված են. Սամվել Կարապետյանը բանտում է, երկու նախագահները, թիմերը, աջակիցները դատական գործերով են անցնում, Բագրատ Սրբազանը բանտում է, հոգևորականները թիրախավորովում են, այս ամենին գումարվում է Փաշինյանի արտաքին աջակցությունը»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։










