ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս ամենին մենք պետք է մոտենանք ոչ թե եկեղեցու, կաթողիկոսի, այլ մեր հիմնարար ժողովրդավարական, սահմանադրական և քաղաքացիական ազատությունների պաշտպանության տեսակետից, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանն և նրա գլխավորած իշխանությունը ոտնահարում է, խախտելով Սահմանադրությունը, օրենքները և Քրեական օրենսգիրքը:
Նրա անպատժելիությունը քանդում է մեր պետականության իրավական հիմքերը և ժողովրդավարական համակարգը մեր երկրում: Նա պետք է պատասխան տա օրենքի առաջ»:










