Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա կալանավորված։ Քիչ առաջ կայացրած որոշումը հրապարակեց Հակակոռուպցիոն դատարանը։ Որոշման մասին լրագրողներին հայտնեց Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Դատավորը 100-ից 100-ը կատարեց «Հայական ժամանակ»-ի կանխատեսումը։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ Սա պարզապես անլրջություն է»,-ասաց Վարդևանյանը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՔԿ-ի ներկայացրած միջնորդությունը քննվում էր երեկվանից` առավոտյան ժամը 10։00–ից։










