Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա տանտիրուհին


Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա տանտիրուհին
Նոյեմբեր 18 10:58 2025

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տուն է փլուզվել, և փլատակներում արգելափակված քաղաքացի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: