Մեկ խցում գտնվող Միքայել և Բագրատ սրբազաններին գաղտնալսել են։ Սա իսկապես աննախադեպ երևույթ է։ Այս մասին դատարանի բակում ասաց պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Իրենք խցում գտնվելու ընթացքում ունեցել են խոսակցություն, գաղտնալսումից պարզ է դառնում, որ իրենցից որևէ մեկը երբևէ ոչ մի կերպ Սամվել Կարապետյանի հետ հաղորդակցում չի ունեցել»,- նշել է նա։










